«Բարեւ Երեւանը» կլուծի Սամվել Ալեքսանյանի ձեթի գործարանի արձակած հոտի խնդիրը

Երեկ Շենգավիթ համայնքում «Բարեւ Երեւանի» քարոզարշավի ժամանակ Անահիտ Բախշյանը հայտարարեց. «Բոլոր այն ասեկոսեները, որոնք տարածում է ՀՀԿ-ն այն մասին, թե ինչպես են իրենք վերահսկելու յուրաքանչյուր ընտրողի քվեարկությունը, տարբեր հանելուկ բաներ են ասելու, չի լինելու դա: Չարի վերջը հիշեք, աղվեսը հիշեք, կացինը չի լինելու, որ աղվեսն ասում էր՝ գնամ բերեմ, ծառը կտրեմ, տեսնեմ ինչ եք անելու: Մենք հետեւելու ենք ընտրություններին ակնդետ: Աստված մի արասցե, որ որեւէ հանձնաժողովական փորձի ինչ-որ սխալ բան անել: Մեղք եք, մի արեք, մենք ձեզ զգուշացնում ենք»: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում. «Անահիտ Բախշյանին բողոքել են, որ Սամվել Ալեքսանյանի ձեթի գործարանն ահավոր հոտեր է բաց թողնում: Այդ մասին հայտարարելուց հետո Անահիտ Բախշյանը խոստացավ, որ «Բարեւ Երեւանը» այդ հոտերի խնդիրը լուծելու է: Տիկին Բախշյանը նաեւ վստահեցրեց, որ գիտեն բոլոր ձեւերը, որոնցով կարող են այս իշխանությունների բոլոր չարաշահումները բացահայտել»,- գրում է «Առավոտը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում