Օրենքն ընդունել են բայց տեղյակ չեն

«Ժողովուրդը» գրում է. «Դեռևս 2012թ դեկտեմբերի 19-ին Ազգային ժողովում «Շրջանառության հարկի մասին» օրենք էր ընդունվել, որը պարզվում է, լուրջ խնդիրներ է առաջացրել փոքր և միջին բիզնեսի համար: «Ժողովուրդը պարզեց, որ օրենքի ընդունման ժամանակ կողմ քվեարկած 70 պատգամավորի առնվազն մի մասը տեղյակ չի եղել, թե ինչ «փորձանք» կարող է դառնալ այդ օրինագիծը: Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ ՊԵտրոսյանը(ՄԱՊ-ի Ալիկ) այսպիսի պատասխան տվեց. «Երբ է ընդունվել, ընդունվել է արդեն: Հա , ուզում եմ հիշեմ դրա համար չեմ կարողանում հիմա պատասխանել…. Որովհետև ընդեղ բաներ կար, որ խթանում էր, ինչ-որ բաներ կար , որ խանգարում էր»: Նույն խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) ևս զարմացավ, որ իրենք այդ օրենքին կողմ են քվեարկել. «Չեմ կարծում, որ տենց օրենք դուրս գա, էդ թյուրիմացություն ա, պետք ա շտկել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում