Ռուսաստանը և Վրաստանը ռազմավարական տեսանկյունից անհամատեղելի են. Գիգա Բոկերիա
Նմանատիպ
Ռուսթավի երկու հեռուստալիքի հետ հարցազրույցում Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիան հայտարարել է, որ Վրաստանը և Ռուսասատանը ռազմավարական առումով անհամատեղելի են: Նա նշել է, որ Ռուսաստանը չի ցանկանում բաց թողնել այս տարածաշրջանը իր ազդեցության գոտուց:
«Ռուսաստանի հետ երկխոսությանը ոչ ոք դեմ չէ: Մենք ողջունում ենք այդ քայլը և նոր կառավարությանը մաղթում ենք հաջողություններ: Մեր շահերից ելնում է դուրս գալ ռուսական շուկա, որը դրական կազդի Վրաստանի տնտեսության վրա, սակայն շրջադարձային չի լինի: Ասյօր Վրաստանի տնտեսությունը աճել է և դիվերսիֆիկացվել, ուստի պետք չէ ժողովրդի մոտ պատրանք ստեղծել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը էական և որոշիչ ազդեցություն կունենա տնտեսության վրա»-, հայտարարել է Բոկերիան:
Նա նաև շեշտել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է շատ զգույշ լինել, որպեսզի Վրաստանը ոչ մի ոլորտում կրկին կախվածության մեջ չընկնի հարևան այդ երկրից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում