Ադրբեջանը խիստ քննադատության է արժանացել ՄԱԿ-ում
Նմանատիպ
Օրերս Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գծով խորհրդում կայացավ հերթական նիստը, որտեղ քննարկվեց Ադրբեջանի’ այդ ոլորտին վերաբերվող զեկույցը: Ադրբեջանի պատվիրկաության ղեկավար, արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալֆ Խալաֆովը ամեն կերպ փորձում էր արդարացնել իր երկրում մարդու իրավունքների խախտումները և նշել, որ իրենց օրեսդրական դաշտը այս առումով համապատասխանում է եվրոպական տարբեր կոնվենցիաների չափանիշներին:
Ինչպես հաղորդում է contact.az լրտվական գործակալությունը, զեկույցի ներկայացումից հետո հետխորհրդային երկրների ներկայացուցիչները գովեցին Ադրբեջանում առկա իրավիճակը: Սակայն եվրոպական երկների և Ամերիկայի ներկայացուցիչները խիստ քննադատության ենթարկեցին Ադրբեջանում մարդու իրավուքնների խախտումները:
Գերմանիայի պատվիրակը կոչ արեց թույլ տալ ցույցեր, դադարեցնել ԶԼՄ-ի վրա ճնշումներ գործդարել, հարգել խոսքի ազատությունը: Նմանատիպ էր նաև ֆրանսիական պատվիրակության պահանջը, ովքեր կոչ էին անում կառավրությանը երկխոսության մեջ մտնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Լեհաստանի ներկայացուցիչներն անահանգստություն արտահայտեցին Ադրբեջանի բանտերում տիրող իրավիճակի շուրջ, իսկ Սլովակիան կոչ արեց հանգիստ թողնել խաղաղ ցուցարներին: ԱՄՆի ներկայացուցիչը անհանգստացած էր լրագրողների ձերբակալությունների պատճառով, նա կոչ արեց ազատ արձակել ԶԼՄ-ի և ակտիվիստների ներկայացուցիչներին:
Ի պատասխան Խալաֆովը նշել է, որ Ադրբեջանը բաց է երկխոսության համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում