Թուրքիայում ոստիկանությունը արցունաքաբեր գազ և գազային պայթուցիկներ է կիրառել` ցրելու մայիսմեկյան ցույցը
Նմանատիպ
Թուրքիայում ոստիկանությունն օգտագործել է արցունքաբեր գազ և ջրային շիթեր’ ճնշելու Շիշլիում և Բեշիքթաշում հավաքված խմբերին, որոնք ցանականում էին չարտոնված հանրահավաք անցկացնել Մայիսի մեկին: Այս մասին տեղեկացնում է Today’s Zaman-ը:
Լարվածությունն ավելացել է հատկապես այն ժամանակ, երբ ցուցարարները, չնայած ոստիկանության ճնշումներին, ցանկացել են մտնել Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակ, որտեղ իբրև թե ընթանում են շինարարական աշխատանքներ: Խումբը բաղկացած էր Թուրքական կոմունիստական կուսակցության, Աշխատավորների կուսակցության, Հալկեվլերի ասոցացիայի անդամներից, որոնք հավաքվել էին Բեշիքթաշում’ Ժողովրդահանարպետական կուսակցության շենքի առաջ: Ոստիկանությունը միջամտեց, երբ խումբը ցանկացավ շարժվել Թաքսիմի հրապարակ:
Մեկ այլ խումբ հավաքվել էր Հեղափախական աշխատավորների միության կոնֆեդերացիայի շտբաի առաջ’ Շիշլիի Հալասկարգազի փողոցում: Ոստիկանությունը օգտագործել է գազային պայթուցիկներ’ կանխելու Թաքսիմ ընթացող երթը: Հեղափախական աշխատավորների միության կոնֆեդերացիայի ղեկավար Քանի Բեկոն նշել է, որ Թաքսիմում ցույց անցկացնելու որոշումը քաղաքական է: Նա ասել է.«Աշխատավորները կայացրել են իրենց որոշումը:Մնե ք ցանականում ենք նշել Մայիսի մեկը Թաքսիմում: հարկ է հարգել նրանց որոշումը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում