Բոստոնյան ահաբեկչության մեջ կասկածյալի դին հարազատները չեն վերցնում
01/05/2013 13:23
Նմանատիպ
Բոստոնյան ահաբեկչության մեջ կասկածվող Թամերլան Ցարնաևի մարմինը կփոխանցվի նրա հարազատներին, սակայն հայտնի չէ, թե հատկապես’ ում:
Նրա կինը’Քետրին Ռասսելը, հրաժարվել է վերցնել ամուսնու դին’ ասելով, որ պետք է Թամերլանի հարազատները վերցնեն այն, սակայն հարազատները, ովքեր ապրում են Ռուսաստանում, հրաժարվում են գնալ ԱՄՆ’ վերցնելու մարմինը:
Ծնողները ևս դիակի համար դեռևս չեն դիմել և նշել են, որ իրենց պլանները փոխվել է և իրենք չեն կարող գնալ Միացյալ նահանգներ: Արդյուքնում դեռ պարզ չի դիակի ճակատագիրը: Այս մասին տեղեկացնում է Regnum գործակալությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում