Ստամբուլը վերածվել է «մարտադաշտի».կան վիրավորներ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր առավոտվանից Թուրքիայի ոստիկանությունը պայքարում է մայիսի մեկին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում չարտոնված ցույց անող մի շարք կուսակցությունների և աշխատավորական միությունների դեմ: Քաղաքի որոշ թաղամասերում կիրառվել են արցունքաբեր գազեր և պայթուցիկ նյութեր, որոնք սակայն չեն կանգնեցրել ցուցարարներին’ հասնելու մինչև Թաքսիմ: Շիշլի թաղամասում ոստիկանության հետ բախումների արդյունքում շուրջ տասնվեց մարդ է հոսպիտալացվել: Բախումների արդյուքնում կոտրվել է խանութի պատուհաններ և ցուցափեղկեր:

Նմանատիպ իրավիճակ է նաև Բեշիքթաշում, որտեղ ևս վիրավորների գնով է կանխվում Ժողովրդահանրապետական կուսակցության անդամների երթը դեպի Թաքսիմ: Զեքլ Գնունալը’ Դողան լարտվական գործակալոթյան աշխատակիցը, վիրավորվել է ցուցարարներին ուղղված քարերի պատճառով:

Ի տարբերություն Ստամբուլի’ Թուրքիայի այլ մարզերում և տարբեր քաղաքներում այս պահին ընթանում են խաղաղ ցույցեր: Այս մասին տեղեկացնում է Hurriyetdailynews-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում