Արամ Մանուկյանը չպատասխանեց Աշոտյանին վերաբերվող հարցին՝ նրան անվանելով լկտի

«Միտինգին մասնակցում էր այնքան մարդ, որքան վերջին միտինգներին, բայց մարդաքանակը չէր, որ որոշիչ էր, այլ՝ ոգին, որը կար։ Հանրահավաքից գնացել եմ ոգեւորված, տրամադրված, որ այսքանից հետո մեր ժողովուրդը կա, պայքարում է եւ հույս է տալիս, որ կարող ես խնդիր լուծել։ Երթից ուղղակի հաճույք ստացա, տրամադրություն կար, մարդ ես զգում քեզ, արժանապատիվ, քաղաքացին քաղաքացի էր, աչքերում լույս կար, պայքար կար»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ապրիլի 30-ին տեղի ունեցած ՀԱԿ հանրահավաքին,  ասաց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: 

Անդրադառնալով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի Ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ վերջինս նշել էր, թե Լեւոն Տեր-Պետռրոսյանը նման է Ալլա Պուգաչովային, խոստանում է չերգել, բայց նորից երգում է, Արամ Մանուկյանը նշեց, որ ինքը «ես լկտիներին չեմ պատասխանում»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում