Թռիչք

Թռիչք

Կապել են ամուր փալասով քո աչքերը,
Ձեռքիցդ էլ կախել կշեռքը ժանգոտ,
Ոնց որ գողացել են քո կշռաքարերը
Արդարություն ես դու կույր ու վախկոտ,
Դու ես արձան որ դատում ես իմ բախտը,
Դու ես իմ սիրտը հանձնում գայլերին,
Լիզում հաստափոր և փոշոտ հատորները,
Ուր շարադրած են բոլոր իմ մեղքերը,
Եվ տրամաչափը դահճին հանձնվող փամփուշտին:
Ես հեգնեցի հին ու նոր կուռքերին իմ,
Դու ինձ չես տեսնի գլխակոր ծնկաչոք,
Կյանքս արդեն ինձ ցմահ բանտարկել է,
Չես վախեցնի ծայրագույն հոդվածով,
Դու ես արձան որ դատում ես իմ բախտը,
Դու ես իմ սիրտը հանձնում գայլերին,
Լիզում հաստափոր և փոշոտ հատորները,
Ուր շարադրած են բոլոր իմ մեղքերը,
Եվ տրամաչափը դահճին հանձնվող փամփուշտին:
Կիսատ թռիչքը երազիս
Եվ լուռ տրոփը լույսերի,
Այն ինչ այսօր չհասկացա,
Այն ինչ աստղի ես չհաս
Եվ ինչ հեքիաթ որ չապրեցի,
Բնավ առանց տագնապների
Հաջորդ կյանքին ես հանձնեցի:
Թևերս սպիտակ իմ մարմնին կարեցի,
Մոտեցա ես եզրին քո բերդի պարսպին,
Եվ լուռ ժպիտով երկնքին նայեցի,
Գոռում են կանգնիր կջարդվես մի թռչի … Ցատկեցի։

Արթուր ՄԵՍՉՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում