Ադրբեջանական բանակում կրկին արտակարգ պատահար է. կա վիրավոր

Ադրբեջանի զինված ուժերում հերթական արտակարգ պատահարն է գրանցվել: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, «Թարթառիրի շրջանի զորամասերից մեկում տաբելային զենքից արձակված կրակոցից վիրավորվել և հիվանդանոց է տեղափոխվել զինծառայող Վյուսալ Ռովշանօղլու Ջաբիևը»: Իսկ թե ով է կրակել զինծառայողի ուղղությամբ, չի նշվում: դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Դեպքի մանրամասները առայժմ չի նշվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում