Արթուր Իսպիրյան. «Ժառանգություն» իր գույնը չի փոխել

«Բարև Երևանը» գալիս է փոխելու այդ գերիշխանությունը»,-Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկած հավաքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը և ավելացրեր, որ այսօր, մայիսի մեկը, առկա սոցիալ-տնտեսական պայմաններում չի կարող լիարժեք տոն լինել նույնիսկ աշխատանք ունեցող մարդկանց համար: 

Նա հիշեցրեց, որ «Բարև Երևան»-ը միակն է, որ իր մեջ ներառում է 5 կուսակցությունների ներկայացուցիչների ու անկուսակցական քաղաքացիների:

«Ցուցակում, որը իսկապես արժանավորների ցուցակ է, որտեղ կարող են լինել այստեղ կանգնած շատ ու շատ արժանավոր մարդիկ, հավաքված են տարբեր սոցիալական շերտեր ներկայացնող մարդիկ»,-ասաց Սաֆարյանն ու բեմահարթակ հրավիրեց ցուցակում ընդգրկված, երգիչ Արթուր Իսպիրյանին:

«Այսօր այնպիսի օր է, որ շատերը քաղաքից դուրս են գնացել, այսպես ասած մայովկայի: Ես ուզում եմ, ձեզ կոչ անել, որ մայիսի 5-ին բարևեք Երևանին, ճիշտ կողմնորոշվեք»,-ասաց Իսպիրյանը, ավելացրեց, որ «Ժառանգությունը» այլ կուսակցությունների պես իր գույնը չի փոխել, կա ու մնացել է նրանցից մեկը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում