Ադրբեջանը կրկին հայտնվել է ԱՄՆ-ի «սև ցուցակում»
01/05/2013 15:50
Նմանատիպ
ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են , այն երկրները, որտեղ ավելի շատ են խախտվում հավատացյալների իրավունքները: Այդ ցուցակի մեջ ներառել են Իրանին, Իրաքին, Ուզբեկստանին, Տաջիկստանին, Թուրքմենստանին:
Կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողովի ամենամյա հաշվետվության մեջ Ադրբեջանը, Աֆղանստանի, Ղազխաստանի և Ռուսաստանի հետ միասին հայտնվել է «սև ցուցակում», քանի որ միջազգային փորձագետները կարծում են, որ այս երկրներում պարբերաբար խախտվում են մարդկանց կրոնական իրավունքները:
Haqqin.az լրատվական կայքի փոխանցմամբ, ադրբեջանական իշխանությունները բազմիցս պնդել են, որ այդ երկիրը հանդիսանում է հանդուրժողականության և կրոնների երկխոսության օրինակ և հերքում են ցանկացած քննադատություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում