Հեզբոլլահը Սիրիայի իրական բարեկամն է և միշտ Ասադի կողքին է
01/05/2013 16:42
Նմանատիպ
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահը հայտարարել է, որ իր շարժման մարտիկները մասնակցում են սիրիական կոնֆլիկտի մեջ’աջակցելով կառավարական ուժերին:Նա նշել է,որ սիրիացի ապստամբներին չի հաջողվի տապալել նախագահ Բաշար Ասադի իշխանությունը քանի որ տարածաշրջանում Սիրիան իսկական բարեկամներ ունի, որոնք թույլ չեն տա, որ երկիրն ընկնի ԱՄՆ-ի և Իսրայելի ծայրահեղական խմբավորումների ձեռքը:
« Շարժման անդամները մասնակցել են Սիրիայի հակամարտությանը կառավարական ուժերի կողմից: Քանի որ ապստամբները բազմիցս փորձել են գրավել Սիրիայի հետ սահմանակից լիբանանաբնակ բնակավայրերը, ապա «Հիզբոլլահի» կողմից բնական էր Սիրիային իր օգնությունն առաջարկելը»,ասել է առաջնորդը:
Այս մասին տեղեկացնում է RG.ru ռուսական աղբյուրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում