Հովսեփ Խուրշուդյան. Պետք է տեղի ունենա համակարգային փոփոխություն

«Պետք է տեղի ունենա համակարգային փոփոխություն, պետք է ապակուսականացվեն’ դպրոցները, ուսուցիչները, դայակները. պետք է դադարեն կուսակցական’ Հանրապետական լինելուց»,-Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ազատության հրապարակում «Բարև Երևան» դաշինքի հանրահավաքի ընթացքում Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով Երևանի առջև ծառացած երեք կարևորագույն խնդիրներին՝ ասաց «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը:

Նա նշեց, որ Երևան քաղաքում երկրորդ կարևորագույն խնդիրը, որը պետք է գտնի իր լուծումը, այն է՝ պիտի արմատախիլ արվի կոռուպցիան, որ տիրում է քաղաքում և հանրապետությունում ընդհանրապես:

«Առանց համակարգային և իշխանության փոփոխության գոնե քաղաքի մակարդակով այս պահին դա հնարավոր չէ անել, քանի որ ՀՀԿ-ն ցույց տվեց, որ մինչև ականջները մտած է կոռուպցիայի մեջ»,-ասաց Հ. Խուրշուդյանը:

Ըստ նրա, վերջին փաստերը դա են ցույց տալիս, որ քաղաքի բյուջեն վատնվում է, չեն իրագործվում այն ծրագրերը այն ծավալով, որ կարող են իրագործվել:

«Երրորդը խնդիրը կապ ունի այն բոլոր ծրագրերի հետ տրանսպորտից սկսած, վերանորոգումներից, կտուրներից, նոր մետրոյի կայարաններից, նորմալ տենդերներից, որ հիմա առկա են մայրաքաղաքում: Ասֆալտը, որ երկու տարին մեկ քանդվում է, այդ ատկատների արդյունք է»,-ասաց բանախոսը:

Պատասխանելով «Բարև Երևան» դաշինքի հնարավորություններին Խուրշուդյանը նշեց, որ ինքը շատ բարձր է գնահատում իրենց հնարավորությունները ընտրություններում:

«Բարև Երևանը միշտ եղել է պայքարի առաջին գծում արատավոր համակարգի դեմ: Վստահության քվեն, որ տրվել է Րաֆֆի Հովահննիսյանին այժմ կտան այն ուժին, որին սատարում է Րաֆֆի Հովհաննիսյանը և որը իրոք համախմբել է այնպիսի ուժերի, որոնք երբեք իրենց գործունեությունում չեն արատավորվել’կոալիցիայի մաս կազմելով կամ այլ գործողություններով»,-հավելեց բանախոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում