Թուրքիայում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով վեց մարդ է զոհվել, կան վիրավորներ

Այսօր Թուրքիայի Անատոլական հատվածի կենտրոնական Կայսերի նահանգում ավտոբուսը , որը քաղաք Նեվշեխիրից զբոսաշրջիկներ (որոշ աղբյուրներ նշում են ուսուցիչներ) էր տեղափոխում Կամպուզբաշիի ջրվեժի մոտ, ճանապարհի միջնամասում ընկել է լիճը:

Պատահարի հետևանքով երեսուն ուղևորներից վեցը մահացել են, կան անհետ կորածներ տասնհինգից ավելի վիրավորներ: Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց: Փրկարարական աշխատանքերը շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է Hurriyetdaily news-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում