Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Իմպերիալ Պալաս հյուրանոցի բացմանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Իմպերիալ Պալաս հյուրանոցի բացմանը։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բարձրակարգ ծառայություններ մատուցող 4 աստղանի դասակարգման հյուրանոցը 78 համար ունի։ Երևանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը, մասնագիտացմանը զուգընթաց բարձրացող Երևանի զբոսաշրջային գրավչությունն այսօր Երևան է բերում զբոսաշրջիկների՝ ոչ միայն հայկական գազթօջախներից, այլ նաև հայերով քիչ բնակեցված արտերկրյա քաղաքներից։

Իմպերիալ Պալաս հյուրանոցի տնօրինության համոզմամբ, Երևանում զբոսաշրջության զարգացման ներկա տեմպերը հիմնականում միջին և բարձր դասակարգման հյուրանոցների պահանջարկ են ձևավորել, ինչի լրացմանն էլ միտված է ծառայելու նորաբաց հյուրանոցը։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում