Երկրորդ Փարաջանովին սպասելով. «Ա1+»

Երկրորդ Փարաջանովին սպասելով. «Ա1+»

Հայկական կինոն երիտասարդ ռեժիսորների նոր ալիքի կարիք ունի.

«Դրա համար պիտի ունենանք լավ միջավայր, պիտի ունենանք ճիշտ կինոյի օրենք, ճիշտ երիտասարդներին աջակցելու սխեմա»,-նշում է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը:

Նրա կարծիքով հայկական կինեմատոգրաֆի լավագույն ավանդույթների պահպանմանը կնպաստի միայն հեղինակային կինոն:

Բայց պատկերն այլ է. վերջին տարիներին մայրաքաղաքի կինոթատրոններ հիմնականում այցելում են հենց տեղական արտադրության կոմերցիոն ֆիլմերի համար.

«Մարդկանց դուրա գալիս այն, ինչն անորակա, մարդկանց ավելի շատ հետաքրքրումա ոչ ծիծաղելի կոմեդիաները, դրա համար էլ իմաստ չունի ինչ- որ լուրջ ֆիլմ նկարելը, նայող չի լինելու»,- նշում է երիտասարդ լուսանկարիչ Ազատ Մարգարյանը:

Սկզբնաղբյուր՝ Aravot.am:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում