«Մոդերն թոքինգ» բենդն արդեն Երևանում է

«Մոդերն թոքինգ» բենդն արդեն Երևանում է

Այս գիշեր` ժամը 03:00-ին, Երևան են ժամանել «Մոդերն թոքինգ» բենդի երաժիշտները, որոնց ժամեր անց կմիանա նաև առաջատար վոկալիստ Թոմաս Անդերսը. այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց երգիչ, երաժիշտ, Unity Production-ի պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը: Լեգենդար խմբի երաժիշտները մինչև համերգային փորձը հասցրել են շրջել ու լուսանկարվել Երևանի գեղեցիկ վայրերում:

«Թոմս Անդերսը Հայաստանում կլինի այս գիշեր: Բավական գեղեցիկ ու հագեցած օր է սպասվում վաղը, ներկա գտնվողները հաստատ գոհ կմնան», – նշեց Ա. Սիմոնյանը:

Aysor.am-ն արդեն տեղեկացրել է, որ մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին, «Մոդերն թոքինգ» խումբը ելույթ կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Առաջատար վոկալիստ Թեմաս Անդերսը կենդանի ձայնով ու նվագակցությամբ կհնչեցնի 80-ականներից մինչ այսօր հիթ դարձած կատարումները: Համերգի կազմակերպիչներն են «LA Concert Group»-ն ու Unity Production-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում