The Beatles-ի մինչ օրս անհայտ լուսանկարներն աճուրդում վաճառվել են 357 հազար դոլարով
26/03/2018 14:35
Նմանատիպ
Բրիտանական աշխարհահռչակ The Beatles խմբի նախկինում չհրապարակված լուսանկարները, որոնք արվել են համերգների ժամանակ, Բրիտանիայում հանվել են աճուրդի ու վաճառվել 253 հազար ֆունտ ստերլինգով (շուրջ 357 հազար դոլար): Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։
Պարբերականի տվյալներով, լուսանկարներն արվել են ԱՄՆ-ում խմբի առաջին հյուրախաղերի ժամանակ 1964 թվականին, մասնավորապես, Բալթիմորում և Վաշինգթոնում տեղի ունեցած համերգների ժամանակ։
Ըստ աղբյուրի՝ 350 լուսանկարի հեղինակը ամերիկացի լուսանկարիչ և ռեժիսոր Մայք Միթչելն է, որն այդ ժամանակ եղել է ընդամենը 18 տարեկան։
«Ես տրամադրված էի այնքան շատ յուրահատուկ լուսանկարներ անել, որքանով դա հնարավոր էր»,- նշել է Միթչելը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում