Լևոն Արոնյանը դուրս եկավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական
Նմանատիպ
Ալյոխինի հուշամրցաշարի վերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով պարտության է մատնել ֆրանսիացի Վաշիե-Լագրավին: Հաղթանակից հետո Արոնյանը վաստակած 5.5 միավորով դուրս է եկել մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական և Բորիս Գելֆանդի հետ գլխավորում է այն:
Վերջինս այսօր ոչ- ոքի է ավարտել Վիշվանաթան Անանդի հետ մրցամապայքարը: Դեռ պարզ չէ, թե լրացուցիչ ցուցանիշներով ով կճանաչվի մրցաշարի հաղթող: Ներկայում ընթացքի մեջ են Ադամս-Կրամնիկ և Վիտյուգով-Դինգո պարտիաները: Հաղթելու դեպքում առաջատարներին կմիանա նաև Մայքլ Ադամսը:
Ալյոխինի մրցաշարն իր բնույթով յուրօրինակ է, քանի որ անցկացվում է եւ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում, եւ Փարիզում: Մրցաշարի առաջին հինգ տուրերն անցկացվել են են Փարիզում, իսկ մյուս տուրերը կկայանան’ Սանկտ Պետերբուրգում:
Մրցաշարին մասնակցում են Լեւոն Արոնյանը (Հայաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Դինգ Լիրենը (Չինաստան), Մայքլ Ադամսը (Անգլիա), Լորեն Ֆրենսինը (Ֆրանսիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Պետեր Սվիդլերը (Ռուսաստան), Նիկիտա Վիտյուգովը (Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել) եւ Մաքսիմ Վաշե-Լագրավը (Ֆրանսիա): Մրցաշարը մեկնարկել է ապրիլի 21-ից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում