Շառլ Ազնավուրը գալու է Հայաստան

Ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը կմասնակցի «Ոսկե ծիրան» երևանյան տասներորդ միջազգային կինոփառատոնին, որը կանցկացվի հուլիսի 7–14–ը: Այս մասին տեղեկացնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը: հայտնեց փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը։

«Ազնավուրը կմասնակցի կինոփառատոնին առաջին անգամ։ Մնացած հյուրերի և մասնակիցների ցուցակները ճշտվում են»,– հայտնեց փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը։

«Ոսկե ծիրանի»’ մամուլի հետ կապերի պատասխանատու Րաֆֆի Մովսիսյանն իր հերթին նշեց, որ հանրահայտ երգչի մասնակցության կապակցությամբ Ազնավուրի հրապարակում կբացվի նրա աստղը։

Կինոաստղերի արահետը բացվել է 2010 թվականի հուլիսի 12–ին’ Ազնավուրի հրապարակում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց’ հոլիվուդյան Փառքի արահետի նմանությամբ։ Առաջին աստղերը պատկանում են հայազգի չորս աշխարհահռչակ կինոգործիչների’ հայկական կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանին և հայտնի կինոռեժիսորներ Ռուբեն Մամուլյանին, Սերգեյ Փարաջանովին և Անրի Վեռնոյին, ովքեր հսկայական ավանդ են ներդրել համաշխարհային կինոարվեստում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում