Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը նախադեպ է դարձել ճանաչելու հույների և ասորիների ցեղասպանությունը

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը ընդունել է բանաձև, որով ճանաչում է Օսմանյան կայսրությունում ասորիների և հույների ցեղասպանություն: Իսկ Հայոց ցեղասպանությունը ճանաչող նման բանաձև ընդունվել էր դեռևս 1997թ.:

Բանաձևն ընդունվել է միաձայն: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.« Քանի որ Նոր հարավային Ուելսի կառվարությունը 1997թ ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, Պալատը ճանաչում է, որ ասոորիները և հույները 1914-1923թթ Օսմանյան կայսրության կողմից ենթարկվել են ցեղապանություն որակվող գործողությունների:

Այս մասին տեղեկացնում է Ավստրալիայի’ հայկական ազգային հանձնաժողովի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում