Ռամոսն ու Կասիլյասը տոնում եմ Մոուրինյոյի հեռանալը Ռեալից

Երեկ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ռեալ» – «Բորուսիա» հանդիպումից հետո (2։0), Ժոզե Մոուրինյոն խոսել է այդ մրցաշարից իր թիմի դուրս մնալու մասին և հերթական անգամ ակնարկել, որ Անգլիա վերադառնալն ամենևին էլ խոսակցությունների մակարդակում չէ։ Այս մասին տեղեկացնում է Սպորտ նյուզ լրատվականը:

«Ես գիտեմ, որ Անգլիայում ես սիրված եմ։ Սիրված եմ երկրպագուների և մեդիայի կողմից։ Որոշ ակումբներ նույնպես սիրում են ինձ, բայց մեկը՝ հատկապես», – ասել է պորտուգալացի մասնագետը։

Այս խոստովանությունից հետո հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին հրապարակել է մի ծաղրանկար, որտեղ Ռամոսն ու Կասիլյասն ուրախությամբ ճանապարհում են Մոուին, իսկ «Չելսիում» նույնքան ուրախությամբ ընդունում նրան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում