ՀՀ Ոստիկանությունը պարզաբանում է

ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն է տարածվել, որ Երևան քաղաքի Արագածի փողոց տուն 67 հասցեի բնակիչ Զաքար Սուրենի Բարեղամյանը մահացել է, սակայն վերջինիս անունը առկա է ընտրացուցակում:

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ Զաքար Սուրենի Բարեղամյանը մահացել է 26.04.2013 թ.: Վերջինիս անհատական տվյալները բնակչության պետական ռեգիստրի համակարգում և քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում ներդրված նոր ավտոմատացված համակարգի միջոցով ՔԿԱԳ մարմնի կողմից Երևան քաղաքի Արագածի տուն 67 հասցեի հաշվառումից հանվել է 27.04.2013 թ.-ին’ Երևանի ավագանու նախնական ընտրացուցակները հրապարակելուց հետո (նախնական ցուցակները հրապարակվել են 27.03.2013 թ.-ին):

Վերջնական ցուցակները հրապարակելիս’ Զ. Բարեղամյանի տվյալները առկա չեն լինի ընտրացուցակում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում