Ցրտահարության վնասի չափը ճշտվում է

ՀՀ գյուղնախարարությունը դեռեւս ամփոփ տվյալներ չունի, թե վերջին ցրտահարության հետեւանքով որքան բերք է վնասվել։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Ավելի վաղ հայտարարվել էր, որ ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերն արձանագրված բացասական ջերմաստիճանի հետեւանքով ցրտահարություն է դիտվել Արարատի եւ Արմավիրի մարզերի շուրջ երեք համայնքներում։ Գյուղնախարարությունից նախօրեին մեզ փոխանցեցին, որ մարզպետարաններից ստացվում են վնասի չափի վերաբերյալ տեղեկություններ, եւ համապատասխան պատկերը պարզ կլինի հաձջորդ շաբաթ»,- գրում է «Հայկական ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում