ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդարանի 2018 թվականի Հոգևոր Առանձնացման Ծրագիրը
27/03/2018 15:45
Նմանատիպ
Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի Առաջնորդ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի բարձր հովանավորությամբ 2018թվականի մարտի 19-20-ը Մալիբու քաղաքի Հոգևոր կենտրոնում տեղի ունեցավ թեմի տարեկան հոգևոր առանձնացումը։
Օրվա պատարագիչն ու քարոզիչն էր Սրբոց Ղևոնդյանց Մայր Տաճարի հոգևոր հովիվ Տ Խաժակ քահանա Շահբազյանը։ Սուրբ սեղանին և ամբողջ ծրագրի ընթացքում թեմի տարբեր հոգևորականներ իրենց մասնակցությունն ու ծառայությունը բերեցին։
Առաջնորդ Սրբազանը դիմելով խոկման մասնակիցներին, հորդորեց ամուր հավատքի մեջ զորացնել իրենց կյանքը բարի գործերով և առաքինությամբ։
Գրեթե երկու օր տևած խոկման և հոգևոր առանձնացման ծրագրից հետո, հավատացյալները վերադարձան նորոգված և զորացած հոգով։S
Սկզբնաղբյուր՝ armchurch.info։
Հետևեք մեզ նաև Telegram-ում