Կայացավ «Արտավազդ» հերթական մրցանակաբաշխությունը
Նմանատիպ
1996 թվականին հիմնադրված «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը` նվիրված թատրոնին, ամեն տարի անցկացվում է Թատրոնի միջազգային օրը` մարտի 27-ին:
Այս տարի այն նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին:
Այս տարի մրցանակները բաշխվեցին հետեւյալ կերպ.
«Լավագույն դերասանուհի»` Տաթև Ղազարյան` «Սովորական օր» ներկայացման համար:
«Լավագույն դերասան»` Ավո Խալաթյան («Ռևիզոր») և Միքայել Վաթինյան («Ո՞վ է վախենում Վերջինիա Վուլֆից»)
«Լավագույն երիտասարդ դերասանուհի»` Ջեմմա Աղամյանը` «Երկնագույն շան աչքերը» ներկայացման համար:
«Լավագույն երիտասարդ դերասան»` Նարեկ Բաղդասարյան («Համլետ Machine»)
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»` Նորա Գրիգորյան` «9 ամիս» և Սարգիս Արզումանյան` «Անասնաֆերմա» :
«Լավագույն սցենոգրաֆիա»` Մարիամ Մուրադյան:
«Լավագույն մանկական ներկայացում»` Պատանի հանդիսատեսի թատրոն, «Փոքրիկ ուրվականը»:
«Լավագույն պիես»` Կարինե Խոդիկյանի «Երկու օր դրախտում» :
Հանձնվեցին այլ մրցանակներ եւս:
Սկզբնաղբյուր՝ Aravot.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում