Երգիչ Վիտասը ձերբակալվել է

Երգիչ Վիտասը ձերբակալվել է

Ռուս երգիչ Վիտալի Գրաչովը, որը հայտնի է Վիտաս բեմական անվանումով, 7 օրով ձերբակալվել է փողոցում կրակելու համար: Այս մասին տեղեկացնում է Panorama․am-ը։

Ոստիկանությունը սկզբից Գրաչովին մեղադրանք է առաջադրել մանր խուլիգանության համար և տուգանել 500 ռուբլով, սակայն դատախազությունը չեղարկել է այդ որոշումը `ավելի կոշտ պատիժ սահմանելու համար:

Ըստ աղբյուրի՝ մարտի 22-ին Վիտասը գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ փողոցում կրակ է բացել: Հարևանների կանչով դեպքի վայր են ժամանել ոստիկանները, որոնք երգչին տարել են ոստիկանություն: Նշվում է, որ Գրաչովը սկզբում դիմադրել է, փակվել է տանը և հրաժարվել բացել դուռը:

Վիտասը պատմել է, որ կրակել է դատարկ փամփուշտներով ատրճանակից:

Նշենք, որ երգիչը հաճախ է հայտնվում ոստիկանների ուշադրության կենտրոնում: Մի քանի տարի առաջ նա զրկվել էր վարորդական իրավունքից հեծանվորդուհուն վրաերթի ենթարկելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում