«Մանկական լավագույն հրատարակչություն» անվանակարգում Ասիայից մրցանակի հավակնորդների ցանկում է նաև «Զանգակ»-ը
28/03/2018 15:35
Նմանատիպ
Կիրակի բացված Բոլոնիայի մանկական գրքի ցուցահանդեսում Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով: Այստեց իրենց լավագույն գրքերն են ցուցադրում «Զանգակ», «Անտարես», «Արևիկ», «GSM Studio» հրատարակչությունները:
Այս տարի «Մանկական լավագույն հրատարակչություն» անվանակարգում Ասիայից մրցանակի հավակնորդների ցանկում է նաև «Զանգակ» հրատարակչությունը:
Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Բոլոնիայում ներկայացվում է նաև «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով ՀՀ մշակույթի նախարարությունն աջակցում է արտասահմանյան այն հրատարակչություններին, որոնք ցանկություն են հայտնում իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ գրականություն:
Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 29-ը:
կզբնաղբյուր՝ Panorama.am։
Հետևեք մեզ նաև Telegram-ում