Նախագահը շնորհավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանին հոբելյանի առթիվ
28/03/2018 14:45
Նմանատիպ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Սոնա Հովհաննիսյանին ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նորանոր նվաճումներ: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Հանրապետության Նախագահը գնահատելի է համարել Սոնա Հովհաննիսյանի ավանդը հայ երաժշտարվեստի զարգացման և հանրահռչակման գործում՝ ընդգծելով, որ նրա հիմնադրած և ղեկավարած «Հովեր» երգչախմբի՝ Հայաստանում և արտերկրում ունեցած հաջողությունները խոսում են Սոնա Հովհաննիսյանի մասնագիտական բարձր հատկանիշների և ազգային արվեստին նվիրվածության մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում