Տիգրան Մուկուչյանը կոչ է անում չլռել

«Հայոց աշխարհ»-ին տված հարցազրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, պատասխանելով հարցին, թե’ «Շահարկվող թեմաներից մեկն էլ ընտրացուցակներում հավելագրված՝ մի հասցեի վրա գրանցված տասնյակ և ավելի անհայտ քաղաքացիների, մարզերից «բերված» հազարավոր ընտրողների «հիմնախնդիրն» է», ասել է. «Այդ կապակցությամբ ոստիկանությունն արդեն իսկ իր պարզաբանումները տվել է՝ փաստելով, որ այդ ամենը որևէ առնչություն չունի իրականության հետ։ Եթե ընտրություններին մասնակցող քաղաքական ուժը ընտրական համակարգին վերաբերող նման հայտարարություններ է անում՝ նշելով ինչ-որ փաստական հանգամանքներ, նախ, պետք է ունենա և ներկայացնի այդ մասին վկայող կոնկրետ փաստեր։

Աշխարհում երևի թե չկա որևէ այլ երկիր, որտեղ ընտրողների ցուցակները կարելի է ներբեռնել համացանցից։ Ինչի՞ համար է սա արվում. որպեսզի բոլորը հնարավորություն ունենան ծանոթանալ և, թերություններ հայտնաբերելու դեպքում, դիմել լիազոր մարմնին և փորձել վերացնել անճշտությունները։ Խոսում են մարզերից «բերված» 8 հազար, 10 հազար ընտրողների մասին. եթե այդ փաստերը կան, ինչո՞ւ են լռում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում