«Հանդիպում արվեստի հետ». «հյուրը» Արտավազդ Փելեշյանն է
Նմանատիպ
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական հերոսը Արտավազդ Փելեշյանն է: Միջոցառումը նվիրված է հայ մեծանուն ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի 75-ամյակին: Այս մասին տեղեկացնում են արվեստի կենտրոնի հանրային կապերի ծառայությունից:
Ծրագրում կլինի դասախոսություն «Փելեշյանի կինոդարը» խորագրով, որի բանախոսը կլինի Հայկական կինոակադեմիայի նախագահ Դավիթ Մուրադյանը, ինչպես նաև կինոնկարների ցուվադրություն’ «Մենք» և «Տարվա եղանակները»:
Փելեշյանը պարգևատրվել է ՀՀ Սբ. Մեսրոպ Մաշտոցի (1996 թ.) շքանշանով, արժանացել Մեծ (2000 թ., միջազգային կինոփառատոն, Փարիզ), «Փարաջանովյան Թալեր» (2006 թ., «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն, Երևան) մրցանակների:
Կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ և ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանը համաշխարհային վավերագրական կինոյի հայտնի դեմքերից է: Նրա մշակած «տարածական մոնտաժի» մեթոդը նոր խոսք է կինոյի պատմության մեջ:
«Իմ կուռքը կինոյում հայ վավերագրող Արտավազդ Փելեշյան-հանճարն է: Եթե ես կայծեր եմ արձակում, ապա նա՝ գնդակերպ շանթեր»,- ասել է կինոռեժիսոր Ռեջիո Գոդֆրին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում