Քերին և Սաակաշվիլին փոխադարձ շնորհակալություններով են փոխանակվել Թբիլիսիում
02/05/2013 10:34
Նմանատիպ
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ երոկայան Թբիլիսիում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, հայտնում է Грузиа Online-ը:
Համատեղ ճեպազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը Վրաստանին շնորհակալություն է հայտնել Աֆղանստանին խաղաղապահ աջակցության ցուցաբերելու համար: Նա հույս է հայտնել, որ Վրաստանը կշարունակի օգնել Աֆղանստանին նաև 2014-ից հետո:
Ջոն Քերին ընդգծել է, որ ԱՄՆ-ն իր հերթին ոչ պակաս օգնություն է ցույց տալիս Վրաստանին, ինչը վերաբերում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամագրվելու հարցին:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ասել է, որ ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի համար որոշիչ է ՆԱՏՕ-ին անդամագրվելու ճանապարհին: Նա անև անձամբ շնորհակալությւոն է հայտնել ԱՄՆ-ի պետքարտուղարին իրենց երկրների հարաբերությունների խորացմանը նպաստելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում