ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը Ադրբեջանում նախագահական ընտրությունների միջոցառումների փաթեթ է ներկայացրել
Նմանատիպ
ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավար Կորայ Թարգայը հայտարարել է, որ գալիք նախագահական ընտրությունների հետ կապված ԵԱԿ-ն միջոցառումների փաթեթ է կազմել:
ԱՊԱ-ի տեղեկացմամբ Թարգայը նշել է, որ կանցկացվեն երեք մեծ կլոր սեղան-քննարկումներ, չորս թրեյինինգներ և այլ ոչ պակաս կարևոր միջոցառումներ:
Մեկանաբանելով Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակի հարցը՝ նա նշել է, որ մինչ վերջնական որոշման կայացումը ԵԱՀԿ-ն կգործի նախկին մանդատին համապատասխան:«Դեռևս պարզ չեն ,թե ինչպիսի փոփոխություններ տեղի կուենանան մանդատի իջեցման դեպքում: Այդ ամենը պարզ կդառնա վերջնական քննարկումների արդյունքում: Ադրեբջանի իշխանությունները որոշ պահանջներ ունեն, միաժամանակ պահանջներ են ներկայացնում նաև ԵԱՀԿ անդամ-երկրները»- ասել է Թարգայը:
Նա հավելել է, որ Բաքվում ԵԱՀԿ կարգավիճակի փոփոխությունը չպետք է համեմատենք Վրաստանում և Ուկրաինայում կարգավիճակի փոփոխոման դեպքերի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում