Թուրքիայում կբանակցեն փոքրամասնությունների կարգավիճակի շուրջ
Նմանատիպ
Թուրքիայում գործող կաթոլիկ հիմնադրամների և փոքրամասնության այլ ինտիտուտների հարցը կքnնարկվի Անկարայում մայիսի տասներեքին: Անկարայի համալասարանի Քաղաքական գիտության ֆակուլտետի մարդու իրավունքների բաժնում տեղի կուենան կոնֆերանսը, որին հրավիրված են նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավիթօղլուն, ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը, ԵՄ նախարար Էգեմեն Բաղիսը և այլ պաշտոնատար անձիք:
Շատ ինստիտուտներ, որոնք պատկանում են եկեղեցիներին չունեն իրավական կարգավիճակ, որն էլ քննարկման հիմնական թեման է լինելու: Դրանց թվում են հունական պատրիարքությունը, Թուրքիայի հայերի պատրիարքությունը, Հրեական ռաբբիների գլխավոր գրասենյակը և տարբեր կաթոլիկ ինստիտուտներ:
Հանդիպման կազմակերպիչներից Լիկա Վինգասը հայտնում է, որ. «Ուսումնասիրելով իրավիճակը Թուրքիայում, ես եկա այն եզրակացության, որ այդ ինստիտուտների արդյուանվետ աշխատանքին խոչընդոտում է իրավական կարգավիճակի բացակայությունը, որն էլ կդառան քննարկման հիմնական թեման»:
Այս մասին տեղեկացնում է Hurriyetdaily.news-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում