Հայաստանին թուրքական ագրեսիա չի սպառնում
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոն՝ Սոլսբերիում հայր և դուստր Սկրիպալների թունավորումը սթափեցրել է մեծ թվով երկրների կառավարություններին, որոնք այլևս չեն կարող աչք փակել Մոսկվայի արարքների վրա: Աշխարհը վերջապես հասկացել է, թե ում հետ գործ ունի: Ռուսաստանի պետությունը հատել է մի սահման, որը, թվում էր, չէր կարելի անցնել: Եվ հիմա աշխարհի տարբեր երկրներից արտաքսում են ռուս դիվանագետներին: Եթե ավելի գլոբալ, ի՞նչ սահմանի և արարքների մասին է խոսում Ջոնսոնը:
Ինչու՞ հանկարծ այսչափ մեծ ալիք սկսվեց ՌԴ-ի դեմ:
Ի՞նչ է ԱՄՆ-ն ուզում Ռուսաստանից:
Սկզբում կռվախնձորը Ղրիմն էր, հիմա Սկրիպալը, հետո էլի մի բան կստեղծվի ՌԴ-ի դեմ, ո՞րն է Արևմուտքի վերջնանպատակը ՌԴ-ի հարցում:
Որքա՞ն կդիմանա Մոսկվան այս ճնշմանը, կամ ունի՞ արդյոք բավարար ներուժ դիմանալու:
Սիրիայում, Թուրքիան անում է այն ինչ ուզում է, ճանապարհին կոտորելով քրդերին, լուռ է թե ԱՄՆ-ն թե ՌԴ-ն, այստեղ դիմակայություն չկա՞, թե հակառակը, կա լուռ համաձայնություն:
Ի՞նչ երաշխիք կա, որ վաղը գերտերությունների լռության ներքո Թուրքիան չի ներխուժի ՀՀ մաքրելու իրեն սպառնացող ահաբեկիչներին:
Այս զարգացումների համտեքստում ո՞րն է ՀՀ-ի անելիքը:
Արարատ հեռուստաընկերության Հետհաշվարկ հաղորդաշարի տաղավարում հյուրընկալված, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը մանրամասնորեն անդրադառնում է վերոնշյալ հարցերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում