Ադրբեջանում ճանապարհից հեռացնում են նախագահի հիմնական ընդդիմադիր թեկնածուին
Նմանատիպ
Ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր գործիչ, Հանրապետական այլընտրանք շարժման առաջնորդ, ներկայում անազատության մեջ գտնվող Իլգար Մամեդովի նկատմամբ նոր մեղադրանք է ներկայացվել:
Հիշեցնենք, որ Մամեդովը ձերբակալվել էր 2013թ. փետրվարի սկզբին՝ Իսմայիլիի շրջանում հունվարի 24-ին տեղի ունեցած անկարգությունների առնչությամբ: Հետաքննության տվյալներով՝ նա անկագություների հաջորդ օրը գնացել է Իսմայիլի քաղաք և բնակիչներին անհնազանդության կոչ արել: Մամեդովի նկատմամբ փետրվարին քրեական գործ էր հարուցվել ՝ «հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու», ինչպես նաև «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կամ դիմադրության ցույց տալու» մեջ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Contact.az կայքը, այսօր Ադրբեջանի դատախազությունը ընդդիմադիր գործչի վրայից հանել է «հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններ կազմակերպելու» մեղադրանքը և նոր՝ ավելի լուրջ մեղադրանք ներկայացրել՝ «անկարգություններ կազմակերպելը» (Ադրբեջանի ՔՕ 220-րդ հոդված), որը նախատեսում է 4-ից 12 տարվա ազատազրկում:
«Նախագահական ընտրություններին ընդառաջ իշխանությունները նման քայլերով ցույց են տալիս, որ կարող են շինծու մեղադրանքներով տարիներով դատապարտել ցանկացած ընդդիմադիր գործչի»,-«Թուրան» գործակալության հետ զրույցում հայտարարել է Մամեդովի փաստաբանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում