Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել առևանգված հոգևորականներին. ՀԱԵ Թեհրանի թեմ
02/05/2013 11:51
Նմանատիպ
ՀԱԵ Թեհրանի թեմը դատապարտում է քրիստոնյա եկեղեցականների առևանգումը Հալեպում: «Մենք դատապարտում ենք հոգևորականների դեմ ուղղված բոլոր նման գործողությունները, լինեն նրանք քրիստոնյաներ թե մահմեդականներ:
Կոչ ենք անում հակամարտող կողմերին վայր դնել զենքը և լուծել առկա խնդիրները բանակցությունների միջոցով: Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել առևանգված հոգևորականներին»,- գրված է ՀԱԵ Թեհրանի թեմի հայտարարության մեջ:
Այս մասին հաղորդում է Ֆարս գործակալությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում