Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի տնօրենի մրցույթում հաղթել է Գագիկ Ռոստոմյանը

Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի տնօրենի մրցույթում հաղթել է Գագիկ Ռոստոմյանը

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում այսօր հանձնաժողովը հաղթող է ճանաչել Գագիկ Ռոստոմյանին: Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել երկու թեկնածու: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Հիմնվելով մրցութային հանձնաժողովի որոշման և հաղթած թեկնածուի համապատասխան դիմումի վրա, պետական թատրոնի տնօրենի նշանակումը կատարում է ՀՀ մշակույթի նախարարը։

Գագիկ Ռոստոմյանը ծնվել է 1955 թվականին, Երևանում: Ավարտել է Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 դպրոցը: 1989-1994 թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի ակադեմիայում: Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական, ապա Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոններում աշխատել է որպես դերասան: 1992-ի սեպտեմբերից մինչև 1995 թվականի հուլիսը, ապա 1998-ի սեպտեմբերից մինչև 1999-ի ապրիլը համատեղության կարգով եղել է Տիկնիկային թատրոնի փոխտնօրենը: Աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, Հանրային ռադիոյում, ունի հեռուստատեսային և մանկավարժական աշխատանքի հարուստ փորձ:

2007 թվականին Գագիկ Ռոստոմյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում, 2015-ին արժանացել է Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործչի կոչման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում