Ոստիկանության անձնագրային և վիզաների և Երևան քաղաքի վարչություններում գործում են «Թեժ գիծ» ծառայություններ

Երևանի ավագանու ընտրությունների ընտրացուցակների ճշգրտման, ինչպես նաև անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ»’ 010-53-32-73 հեռախոսահամարով:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացնում են, ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով 010-58-02-02, 010-56-50-62 հեռախոսահամարներով «Թեժ գիծ» է գործում նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստեղծված օպերատիվ շտաբում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում