Սիրիան հերքել է ռուսական ինքնաթիռների հրթիռակոծման լուրը
Նմանատիպ
Սիրիական իշխանությունները հերքել են տեղեկատությունն այն մասին, որ երկրի օդային տարածքում Եգիպտոսից Կազան ուղևորվող ռուսական ինքնաթիռը հրթիռակոծման է ենթարկել: Սիրիայի պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որինքնաթիռը սիրիական օդային տարածքով անցել է առանց միջադեպերի: Պարզաբանման մեջ նշվում է, թե, օդանավի անձնակազմը կապ է հաստատել Դամասկոսում դիսպետչերի հետ ոչ թե արտակարգ իրավիճակի վերաբերյալ հաղորդման, այլև բարձրություն հավաքելու թույլտվություն ստանալու համար:
Օրեր առաջ ռուսական գործակալությունները հատնել էին, թե երկուշաբթի օրը «NordWind Airlines» ավիրաընկերությանը պատկանող մարդատար օդանավը հրթիռակոծվել է սիրիայի օդային տարածքում, սակայն բարեբախտաբար չի վնասվել:
Երեքշաբթի Ռոսավիացիան հայտարարություն էր տարածել, թե Սիրիայի տարածքով թռիչքները արգելվում են դեռևս մի քանի ամիս առաջ: