Շվեդիայում ՀՀ դեսպանատուն կբացվի

Այսօր կառավարության նիստի ժամանակ որոշվեց հավանություն տալ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի` Շվեդիայում ՀՀ դեսպանություն ունենալու մասին որոշման նախագծինը:

Այդ նպատակով նախարարությանը փոխանցվեց 168,027.1 հազ.դրամ, որից 9 ամսում 119,802.6 հազ.դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

«Շվեդիայում դեսպանություն ունենալու խնդիրն արդեն հասունացել է»,- ընդգծեց Շ. Քոչարյանը և հավելեց որ Շվեդիան ընդունել է Հայոց Ցեղասպանությունը, նաև Արևելյան գործընկերության նախաձեռնողներից է և տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ Հայաստանը դեսպանություն չունի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում