«Վատ ցուցանիշ չէ, բայց դա այն չէ, ինչը կարող է գոհացնել ինձ, կարծում եմ՝ նաև ձեզ»․ Արմեն Ամիրյան

«Վատ ցուցանիշ չէ, բայց դա այն չէ, ինչը կարող է գոհացնել ինձ, կարծում եմ՝ նաև ձեզ»․ Արմեն Ամիրյան

«Վատ ցուցանիշ չէ, բայց դա այն չէ, ինչը կարող է գոհացնել ինձ, կարծում եմ՝ նաև ձեզ»,- Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի 2017 թվականի տարեկան հաշվետվությանը ծանոթանալուց հետո տնօրեն Դավիթ Թերզյանին ասաց նախարար Արմեն Ամիրյանը:

Իսկ Կապելլայի թվային ցուցանիշներն այսպիսին են.

2017-ին պետության տրամադրած սուբսիդիան կազմել է 166 միլիոն 812 հազար դրամ: Նախատեսված 5 միլիոն 848 հազար դրամ հասույթի դիմաց մուտքագրվել է 5 միլիոն 94 հազար դրամ: Մշակութային ծառայություններից փաստացի եկամուտը 2017 թվականի կանխատեսման համեմատ պակաս է 12.9 տոկոսով, 2016-ի համեմատ աճել է 13.2 տոկոսով:

Մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային կապելլան 2017-ին ունեցել է 13 համերգ, 11 370 հանդիսատես: Ըստ նախարարի, քիչ է:

«Տվյալ դեպքում որակի մասին խոսք չկա: Կապելլան՝ իր ղեկավարով հանդերձ, բացառիկ երևույթ է ու ազգային արժեք: Խնդիրն այդ արժեքը ճիշտ ներկայացնելն է: Մտածեք նաև երգչախմբի՝ ընդունված ձևաչափից դուրս համերգային ծրագրերի, դասական ստեղծագործությունները ժամանակակից մեկնաբանությամբ ներկայացնելու շուրջ: Ռուսաստանում, հարևան Վրաստանում Կապելլայի համերգները կազմակերպելու շուրջ բանակցություններ սկսեք »,- Դավիթ Թերզյանին առաջարկեց նախարարը:

Ալիսա Գևորգյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում