Սաակաշվիլիի վետոն կորցրել է իր ուժը

Վրաստանի խորհրդարանը երեկ հաղթահարել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վետոն՝ դատական համակարգին առնչվող օրինագծի համար: Նախագիծը, որին դեմ էր նախագահը, նախատեսում է փոխել Արդարադատության բարձրագույն խորհրդի ձևավորման կանոնները։

Դատական համակարգի բարեփոխման օրինագիծն ընդունվել էր խորհրդարանի կողմից ապրիլի սկզբին։ Սաակաշվիլին այն պատգամավորներին էր վերադարձրել՝ իր դիտարկումներով։ Այժմ կրկնակի հաստատումից հետո օրինագիծը կուղարկվի նախագահին՝ ստորագրելու համար։ Եթե նա հրաժարվի ստորագրել փաստաթուղթը, ապա դա նրա փոխարեն կարող է անել խորհրդարանի նախագահը՝ «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Դավիդ Ուսուպաշվիլին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում