Ադրբեջանը կդառնա ամերիկյան զորքերի տարանցման ուղի թե՞ հաստատման կայան
Նմանատիպ
Ամերիկյան զորքերը Աֆղանստանից կհեռանան Ադրբեջանի տարածքով: ՆԱՏՕ-ի զորքերի’ մասնավորապես, Աֆղանստանից ամերիկյան զորքերի Ադրբեջանի տարածքով դուրս բերելու հարցը քննարկելու նպատակով Բաքու էր ժամանել ԱՄՆ զինված ուժերի տրանսպորտային զորքերի հրամանատար Ուիլյամ Ֆրեյզերի գլխավորած պատվիրակությունը, որը ստացել է ադրբեջանական կողմի համաձայնությունը:
«Պենտագոնի զորքերի հանումը Աֆղանստանից 2014 թ-ին կիրագործվի Ադրբեջանի տարածքով: Ադրբեջանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը տրանսպորտային միջանցք է տրամադրում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ուժերին», – գրում է ադրբեջանական կայքը:
Անվանի փորձագետները չեն բացառում, որ ԱՄՆ-ն կարող է ոչ միայն Ադրբեջանի տարածքը օգտագործել որպես տարանցիկ ճանապարհ, այլ իր զորքերի մի մասի հենակետ: Իրանի դեմ հնարավոր պատերազմը գուցե ստիպի ԱՄՆ-ին զորքերի մի մասը թողել Ադրբեջանի տարածքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում