Բաքվի առողջարանային գոտիներից մեկում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ

Բաքվի առողջարանային գոտիներից մեկում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ

Բաքվի Սաբունչիի շրջանի Պիրշագի գյուղում գտնվող Գիլավար առողջարանային գոտում հրդեհ է բռնկվել:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Տեղեկության համաձայն` այրվել է առողջարանային գոտում գտնվող տներից մեկը:

Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 5 մեծահասակ և 2 երեխա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում