Իրանցիները ձերբակալել են երկրի նախագահին
Նմանատիպ
Իրանի Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի պահակազորայինները ձերբակալել են Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին և հարցաքննել:
Բանն այնն է, որ Իրանում մեկ ամսից նախագահական ընտրություններ են տեղի ունենալու, որտեղ Ահմադինեժադը այլևս չի կարող դնել իր թեկնածությունը: Վերջինս շուրջ տաս օր առաջ նկատողությւոն էր ստացել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, ով նաև երկրի գլուխն է, Համենիից, որպեսզի Ահմադինեժադը երկրում իրավիճակը չսրի նախագահական ընտրություններից առաջ և իսլամական վարչակարգի վերաբերյալ ավելի զգույշ արտահայտվի:
Ահմադինեժադը գալիք նախագահական ընտրություններում աջակցում է խորհրդարանական Էսֆանդիար Ռահիմ Մաշաեի թեկնածությունը, որը Այաթոլլահ Համենիի սրտով չէ: Իրանի նախագահը սպառնացել է, որ Մաշաեի թեկնածությունը արգելափակելու դեպքում, ինքը կհրապարակի նախորդ ընտրությունների վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր:
Ադհմադինեժադին յոթ ժամ քննելուց հետո ազատ են արձակել՝ տալով որաշակի խիստ ցուցումներ: