Ադրբեջանում հետաձգվել են նախագահական ընտրությունները
02/05/2013 14:59
Նմանատիպ
Ադրբեջանում նախագահական ընտրությունների օրը հետաձգվել է:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Contact.az կայքը, քվեարկությունը նախանշված էր 2013թ-ի հոկտեմբերի 16-ին. այդ օրը, սակայն, Ադրբեջանում ոչ աշխատանքային՝ տոնական է (նշվելու է Զոհաբերության տոնը (Այդ ալ-Ադհա Կուրբան-բայրամ)), ուստի Միլի մեջլիսը փոփոխություններ է մտցրել Ընտրական օրենսգրքում, որոնց համաձայն՝ եթե նախագահական ընտրությունների օրը համընկնում է տոնական ոչ աշխատանքային օրվան, ապա Կենտրոնական Ընտրական հանձանաժողովը քվեարկության օրը տեղափոխվում է հաջորդ օրը:
Հավելենք, որ 2008թ. Ադրբեջանի Սահմանադրության մեջ կատարվեցին փոփոխություններ, որոնք գործող նախագահ Իլհամ Ալիևին թույլ են տալիս անսահմանափակ անգամ դնել իր թեկնածությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում