Երեխաները խաղաղության կոչ են արել Թուրքիային
Նմանատիպ
Թուրքիայի Շյուքրու Գելիշի նախակրթարանի սաները երեխաների տոնին ընդառաջ կազմակերպել են միջոցառումների շարք: Սպիտակազգեստ, գլուխները 7 տարբեր գույնի ժապավեններ կապած երգչախումբը 7 լեզվով’ թուրքերեն, քրդերեն, արաբերեն, լազերեն, հայերեն, անգլերեն և զազա, երգեր են կատարել’ հանդես գալով խաղաղության ուղերձով:Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Այդ կերպ երեխաները ցանկացել են ցույց տալ, որ տարբեր ազգային փոքրամասնությունները Թուրքիայում հավասար են և բոլորը եղբայրներ են: Երգչախմբի գեղեցիկ կատարումից հուզված դասընկերները խաղաղության խորհրդանիշ համարվող աղավնիներ երկինք են բաց թողել: Երգչախմբի երեխաները հերթով «ես թուրք եմ, ես քուրդ եմ, ես լազ եմ, ես հայ եմ, ես արաբ եմ, ես զազա եմ, ես մուսուլման եմ, ես քրիստոնյա եմ, ես ասորի եմ, ես բուդդիստ եմ» վանկարկելուց եհտո բոլորը միաբերան գոչել են «ես մարդ եմ, ես Թուրքիան եմ, ես աշխարհն եմ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում