Ադրբեջանը կրկին բողոքի նոտա է հղել Իրանին
Նմանատիպ
Թավրիզ քաղաքում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունն այսօր նոտա է հղել իրանական կողմին’ կապված այդ երկրում Ադրբեջանի քաղաքացիների կալանավորման հետ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության նոտայի մանրամասները չեն բացահայտվում: Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Իրանի տեղեկատվության, անվտանգության եւ հետախուզության նախարարության (ETTELAAT) աշխատակիցներն ապրիլի 30-ի գիշերը Թավրիզում ադրբեջանցի ակտիվիստ Մուհամեդ (Օխթայ) Ռաշիդիի հայրական տանը ձերբակալել են Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի Նիզամիի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող, արեւելագետ, Շահրիյարի ստեղծագործության ուսումնասիրող Խալիդա Խալիդին: Բացի դրանից, ձերբակալվել են Ադրբեջանի եւս 4 ակտիվիստներ: Նշվում է, որ ձերբակալվածներից ադրբեջանցի Շամախ անունով քաղաքացին հանդիսանում է Խալիդա Խալիդի օգնականը: Նրանք հավաքվել են Օխթայ Ռաշիդիի հայրական տանը’ նշելու նրա մոր ծննդյան եւ Իրանում նշվող’ Մայրերի օրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում